HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացվեց 30 օրով

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր գիշերը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը և մեկ ամսով երկարացրել գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Կարապետյանը կալանքի տակ է 2025թ. հունիսի 18-ից։

Ս. Կարապետյանի փաստաբանները պնդում են, որ նրան ապօրինի են կալանքի տակ պահում, և կատարվածը քաղաքական հետապնդում էր։ Ավելի վաղ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ 2025թ. սեպտեմբերին ներկայացվել են մի քանի միջնորդություններ և դիմումներ քննչական խմբի ղեկավարին, այդ թվում՝ Քննչական կոմիտեի նախագահին, Դատախազության հսկողություն իրականացնող վարչության պետին, Գլխավոր դատախազին:

Հիմնական պահանջը եղել է այն, որ նվազագույն ջանասիրություն է ցուցաբերվում, օրինականությունն ապահովված չէ, չեն կատարվում քննչական գործողություններ։

Օրեր առաջ էլ՝ հոկտեմբերի 13-ին, փոփոխվել և նոր մեղադրանք է առաջադրվել Սամվել Կարապետյանին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ Դրանց էլ ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը։

Դատարանի որոշումից հետո փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին մեղսագրվող տնտեսական բնույթի հանցագործությունները նույնիսկ կասկածի շեմը չեն հաղթահարել, այդ իսկ պատճառով դատարանը ոչ թե քննիչի միջնորդությունը բավարարել է ամբողջությամբ՝ երկու ամսով կալանքի երկարաձգում, այլ մասնակի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter