HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Արամ Սարգսյանը՝ «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու

2026 թվականի հունիսին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններում «Հանրապետություն կուսակցության ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Այս մասին Սարգսյանը հայտնել է կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում։

Սարգյանը նշել է, որ վարչապետի թեկնածուի հարցը կուսակցությունում վաղուց է որոշվել, և այդ հարցը կուսակցության համաժողովում ձևական է դրվելու քվերակության։

«Ես ուզում եմ, որ մեր երկրի խորհրդարանում ամբողջությամբ արևմտյան արժեքներ դավանող որևէ ուժ ներկա լինի։ Որ չլինեն միայն ռուսամետներ և բալանսավորողներ»,- ասել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում որոշվել էր մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության նախընտրական շտաբի պետ էր նշանակվել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցել էր նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց չէր կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ Իսկ 2023-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Հանրապետությունը» հավաքեց 11.32% ձայն և կոալիցիա կազմեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter