
11.000 քաղաքացի երաշխավորել է Վարդան Պետրոսյանի համար
Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով երաշխավորագրի տակ ստորագրել է մոտ 11.000 քաղաքացի: Այսօր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ՀՀ վաստակավոր արտիստուհի Կարինե Ջանջուղազյանի և նկարչուհի Զարուհի Մուրադյանի հետ ստորագրությունները հանձնել են Կոտայքի մարզի դատախազություն:
Արվեստագետները ևս նախաձեռնել էին ստորագրահավաք, որը երկու օր բաց էր միանալու համար: Ակցիային միացել է ավելի քան 90 արվեստագետ:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը արդեն դիմել է վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելու իր պաշտպանյալին 2 ամսով կալանավորելու որոշումը: Բողոքում փաստաբանը շեշտել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին քննիչի կողմից չի ներկայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:
Լուսանկարները՝ Զ.Մուրադյանի՝ «Հետքի» համար
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել