
Ինչո՞ւ է ՀՀ-ն դարձել հավկիթ ներկրող երկիր
Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց հավկիթի շուկայի մասին: Պատգամավորը նկատեց, որ մի քանի տարի առաջ ՀՀ-ն եղել էր հավկիթ արտահանող երկիր, մինչդեռ հիմա դարձել է հավկիթ ներմուծող. «Արդյոք սա՞ է մրցակցության դրական արդյունքը, թե՞ այստեղ ինչ-որ այլ խնդիրներ կան: Ինչո՞վ է պայմանավորված, որ մասնավորապես այս շուկայում ՀՀ տնտեսվարողները չեն կարողացել ապահովել տեղական արտադրության հավկիթ և ներմուծում են տարբեր երկրներից, այդ թվում` Պարսկաստան և այլն»:
Շաբոյանը նշեց, որ հավկիթի ներկրումը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով: «Հավկիթի ինքնարժեքի մեջ մի մեծ կոմպոնենտ է կազմում կերը, որն ամբողջությամբ ներմուծվում է: Հիմնականում բերվում է Ուկրաինայից: Քանի որ այդ կոմպոնենտը ներմուծվում է, պատրաստի արտադրանքի (նկատի ունի ձուն- հեղ.) ներմուծումը որոշ դեպքերում դառնում է շահավետ: Դրանով է նաև պայմանավորված, որ Ուկրաինայից որոշ խմբաքանակներ են ներմուծվում»,- ասաց նա:
Շաբոյանի խոսքով` հավկիթի ներմուծմամբ խնդիր չի տեսնում, այլ խնդիրը անբարեխիղճ մրցակցության մեջ է, երբ տարբեր երկրներից ներմուծվող հավկիթը չվաճառեն տեղական արտադրության անվան տակ:
Մեկնաբանել