HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական վարչությունը պայմանական վաղաժամկետի մասին վիճակագրություն չի վարում

Դատապարտյալները պարբերաբար դիմում են «Հետքին» բաց նամակներով ու դիմումներով՝ ուղղված պետական մարմիններին, որտեղ իրենց դժգոհությունն են հայտնում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կամայական գործունեությունից: Նրանք նշում էն, որ քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովները իրենց մերժում են ներկայացնել պայմանական ազատման: Նրանք կարծիք են հայտնում, որ դատապարտյալների թվի ավելացումը բանտերում շահավետ է մի շարք իշխանավորների համար:

Մասնավորապես՝ մի շարք դատապարտյալներ նշում են, որ չունեն տույժեր, փոխարենն ունեն խրախուսանքներ, սակայն տարբեր պատճառներով քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովների կողմից չեն ներկայացվում անկախ հանձնաժողովին` պայմանական վաղակետ ազատվելու համար:

Ըստ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի անցկացրած հետազոտության, եթե 2006 թվականին պայմանական վաղաժամկետ ազատվել է դատապարտյալների 22 տոկոսը, ապա 2010-ին՝ միայն 7 տոկոսը:

«Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Ռուբեն Ամատունին «Հետքի» հետ հեռախոսազրույցում նշել էր, որ սեփական վիճակագրությունն է վարել ու պարզել, որ մի քանի հոդվածներով ՔԿՀ վարչական հանձնաժողովը չի ներկայացնում դատապարտյալներին պայմանական ազատման (104,112, 113,175,176,178,179, 258, 266, 268): Այլ կերպ ասած` թվարկված հոդվածները պարունակում են սպանություն, մարմնական վնասվածք, դիտավորյալ մարմնական վնասվածք, խարդախություն, ավազակային հարձակում, կողոպուտ, գույքի հափշտակում, թմրամիջոցների վաճառք և օգտագործում, խուլիգանություն հանցակազմերը:

«Հետքը» դիմել էր արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն՝ հարցմամբ, թե տարեկան միջին վիճակագրությամբ ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովները քանի անգամ են ՔՕ վերը նշված հոդվածներով դատապարտված անձանց ներկայացրել անկախ հանձնաժողով` պայմանական վաղաժամկետ ազատման համար: Վարչությունից մեկ ամիս ժամանակ էին խնդրել՝ հարցմանը պատասխանելու համար, ապա հայտնել, որ նման վիճակագրություն չի վարվում:

Նշենք, որ պատժից պայմանական վաղակետ ազատումը կարգավորվում է քրեական օրենսգրքի 76 և 77 հոդվածներով: Ըստ հոդվածների ծանրության աստիճանի` դատապարտյալները կարող են պայմանական վերադառնալ ազատություն պատժի 1/2, 1/3 կամ 2/3 մասը կրելուց հետո: Իսկ ցմահ դատապարտման պարագայում պատիժը կրելուց 20 տարի անց դատապարտյալը կարող է դիմել պայմանական ազատման (20 տարվա շեմը հատել է 6 ցմահ դատապարտյալ, պայմանական ազատում չի կիրառվել): 

 

 

Մեկնաբանություններ (1)

ROB
TOX HL@ PAYMANAKAN VAXAJAMKET NISTERIN MI HAT OLIGARXI TXA, KAM PASHTONAVORI TXA LINI' TES INCH ARAG KAZATVI. CHNAYAC NRAN VOR NSTAC JAMANAK VOCH XRAXUSANQNER UNEN, MI BAN EL ORENQN EN CHARAMIT XAXTUM, ARAJIN ISK NISTOV KAZATVEN...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter