
Վ. Պետրոսյան. «Խափանման միջոց կալանքը խափանեց մեր մերձեցումը»
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավտովթարի գործով դատավարության ժամանակ դիմել է տուժող կողմին` Հակոբյանների ընտանիքին` ասելով. «Իմ մասին դուք շատ բան եք ասել այս ընթացքում, շատ բան կարող եք ասել, որ ավելի լավ կլիներ` ես ծնված չլինեի կամ ես մեռած լինեի: Ես ինքս մտածում եմ` ավելի լավ կլիներ ես մահացած լինեի: Ես կուզենայի ծնկաչոք գալ եւ ներողություն խնդրել, սակայն խափանման միջոց կալանքը խափանեց մեր մերձեցումը: Ես չկարողացա գալ եւ անձամբ իմ սրտի խոսքն ասել: Եվ ինձ համար վիրավորական էր, որ ինձ վերաբերվում էին իբրեւ փախուստի դիմողի, չնայած հազարավոր ստորագրություններ էին ներկայացվել»: Նշենք, որ դատական նիստի ողջ ընթացքում մահացած տղաներից մեկի մայրը երկու տղաների` շրջանակի մեջ առնված նկարները պարզել էր Վարդան Պետրոսյանի ուղղությամբ:
Այսօրվա նիստին ներկա էին նաեւ Վարդան Պետրոսյանի` Ֆրանսիայից հրավիրած երկու փաստաբանները իրենց թարգմանչի հետ, սակայն նրանք սոսկ ունկնդրի կարգավիճակով մասնակցեցին, քանի որ նրանց թարգմանիչը չէր ներգրավվել դատաքննությունն իրականացնող մարմնի կողմից:
Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Դատավորը հեռացավ խորհրդականցական սենյակ` միջնորդության մասին որոշում կայացնելու:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել