HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի»

Այսօր Ազգային ժողովում կայացած լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ փախվարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը, և մարդիկ դժգոհություն են հայտնում, որ օլիգարխիան, գործարարները կրկին մտնելու են իշխանության մեջ, «Ելք» խմբակցության պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշաինյանը պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի»:

Իսկ դիտարկմանը, թե հորդորներ են հնչում իշխանության մաս կազմող օլիգարխների համար, որ մայիսի 8-ից  հետո այլ խաղի կանոններ են լինելու, Փաշինյանը նշեց, որ դրան անդրադառնալու է իր ելույթում, և որ խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլորին, ապա ընդգծել է, որ չեն պատրաստվում վենդետաներ անել:

Նա նաև կրկնել է իր նախկին հայտարարությունը, որ ամսի 8-ից հետո մենաշնորհներ չեն լինելու:

Անդրադառնալով կառավարության կազմավորումից հետո 20 օրվա ընթացքում կառավարության ծրագիր ներկայացնելուն և պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքին, որ ՀՀԿ-ն, կարծես, ընդունելու է այդ ծրագիրը՝ Փաշինյանը պատասխանել է. «Ինչո՞ւ ենք շտապում, օրվա հոգսը բավ է օրվա համար, եկեք օրվա խնդիրները լուծելով առաջ գնանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։