HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արմօյլ» ընկերությունը տուգանվել է 250 հազար դրամով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական իրավախախտում կատարելու համար 250 հազար դրամով տուգանել է «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերությանը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին Արթուր Գրիգորյանը «Հետք»-ին հայտնել էր, որ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում գտնվող նավթամթերքի վերամշակման գործարանում խոչընդոտվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների մուտքը ձեռնարկության տարածք: Տեսուչները այնտեղ էին գնացել ստուգումներ իրականացնելու նպատակով, և նրանց մուտքը ձեռնարկության տարածք խոչընոդտվել էր, ինչի առնչությամբ «Արմօյլ» ընկերության դեմ վարչական իրավախախտման վարույթ էր հարուցվել:

Տեսչական մարմնի վարչական շենքում այսօր վարույթի շրջանակներում նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում ըստ Արթուր Գիգորյանի՝ «Արմօյլ»-ի ներկայացրած փաստարկները հիմնավոր չեն եղել, ուստի որոշում է կայացվել ընկերությանը տուգանել:

«Եթե ևս մեկ անգամ խոչընդոտվի տեսչության աշխատանքը, մենք իրավապահ մարմինների հետ կհամագործակցենք, որպեսզի ապահովվի ստուգումների բնականոն ընթացքը»,- նշեց տեսչական մարմնի ղեկավարը:

Վերջում Արթուր Գրիգորյանը մեզ հայտնեց, որ «Հետք»-ի հետ նախորդ զրույցի ընթացքում միտքը սխալ էր ձևակերպել, մասնավորապես նա նշել էր, որ «Արմօյլ»-ի դեմ «տուգանք է նշանակվելու», սակայն այսօր պարզաբանելով իր խոսքը՝ տեսչական մարմնի ղեկավարը շեշտեց, որ ցանկացել է ասել՝ «վարույթի արդյունքում կարող է նշանակվել տուգանք», ինչը և այսօր տեղի է ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter