HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան. «Քննարկման և իրականացման փուլում են 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր»

Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներով Հայաստանում քննարկման և իրականացման փուլում են մոտավորապես 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր՝ հիմնականում արտադրության ոլորտում: Այս մասին այսօր Աշտարակում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե ներդրողների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականանան, ապա մյուս տարի Հայաստանի տնտեսական կերպարը 180 աստիճանով շրջադարձ է ապրելու:

«Այստեղ խոսքը մի քանի գործարանների կառուցման մասին է, որոնք իսկապես 180 աստիճանով պետք է փոխեն մեր երկրի տնտեսական կերպարը: Կառավարությունը իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի այդ ծրագրերը իրականություն դառնան»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ այս ամենի հետ մեկտեղ պետք է կերպարանափոխվի Հայաստանի գյուղատնտեսությունը: Փաշինյանը շեշտեց, որ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության համար ստրատեգիական նշանակություն ունեցող ճյուղերից մեկը:

«Երբ որ մենք խոսում ենք գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների ներդրման մասին, ամեն անգամ շատ կարևոր արձանագրում եմ անում՝ տեխնոլոգիական ներդրումները որևէ կերպ չպետք է ազդեն մեր արտադրած գյուղմթերքի էկոլոգիական մաքրության վրա: Եվ սա շատ կարևոր է, որովհետև Հայաստանի իմիջի կարևոր բաղադրիչներից մեկը պետք է լինի այն, որ Հայաստանը մի երկրի է, որտեղ արտադրվում է էկոլոգիական բարձր չափանիշներին համապատասխան սննդամթերք»,- ավելացրեց գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ իր գլխավորած կառավարություն ռազմավարությունը մնում է նույնը՝ աշխատանքի խրախուսումը, քանի որ երկար տարիներ, ըստ Փաշինյանի, Հայաստանում խրախուսվել է աղքատությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter