Ուղիղ մեկ տարի առաջ «Հետք»-ը հատուկ թողարկում պատրաստեց Երեւանի անօթեւանների մասին: Մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ վերջին չորս տարիներին յուրաքանչյուր ձմեռվա ընթացքում մայրաքաղաքում ցրտից մահանում է մոտ հիսուն անօթեւան:
Մայրաքաղաքի անօթեւաններից ոչ մեկն այս ձմեռ չի գիշերի իրենց համար նախատեսված կացարանում, թեեւ Չորրորդ գյուղում թիվ 1 տուն-ինտերնատին կից Անօթեւանների սոցիալական օգնության կենտրոնի կառուցման համար 2006թ. բյուջեով տրամադրվել է 85 մլն դրամ։
«Մենա՞կ, ինչու՞ եմ մենակ, բա իմ նախարարնե՞րը»,-ասում է Գոհարն ու ցույց տալիս իր յոթ շներին` թվարկելով` Աղջիկը, Չալոն, Կյաժուլիկը... Նրանցից ամեն մեկը մի նախարար է:
«Դեկտեմբերին մեր ծանոթ բոմժերից երեքը մահացել են` Զավենը, Գելոն ու Մուրադը: Դուրսը քնել, մահացել են»,-ասում է անօթեւան Սերյոժա Վարդազարյանը:
Կովալյով ամուսինները բաժանումից 28 տարի անց հանդիպեցին եւ դարձան հարեւաններ, բայց ոչ թե շենքում, այլ փողոցում:
15-ամյա Վադիմ Մեշերեկովը անուն առ անուն գիտի մայրաքաղաքի գրեթե բոլոր ռուս անօթեւաններին, որոնց թիվը, ըստ վերջիններիս, հիսունից ավելի է։ Նրանց հետ ծանոթացել է մոր՝ Իրինայի միջոցով։
50-ամյա Սերգեյ Ռազգանյաեւը արդեն 7 տարի Հայաստանում է եւ ոչ մի կերպ չի կարողանում վերադառնալ հայրենիք: Նա Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի ինքնավար հանրապետության Զելինադոլսկ քաղաքից է: