Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը երեկ ռեկորդային թվով` 873 կանչ է ստացել, որից միայն 164-ն է պայմանավորված եղել սուր շնչառական վարակներով, իսկ 33-ը` թոքաբորբով։147 հիվանդ հոսպիտալացվել է։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարելու...
Պաշտպանության նախարարի առաջարկով ջրօրհնյաց խաչը կհասցվի նաև ՀՀ ԶՈւ և ՊԲ զորամասեր և մարտական հենակետեր, որպեսզի զինծառայողներն էլ հաղորդակից լինեն օրվա խորհրդին:
2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 6-ը ներառյալ կատարված և Երևան քաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվելու և վարչական տույժեր չեն կիրառվելու:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ:
Հունվարի 6-ի կեսօրի դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից: Զուգահեռաբար իրականացվում են նաև աղի և ավազի խառնուրդով ճանապարհների մշակման աշխատանքներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին:
Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն արդեն բացվել է։ Մեքենաները երկկողմանի երթուղով կարողանում են տեղաշարժվել։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությանը նվիրված համերգների միջոցառումների կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանն ամեն տարի կլորիկ գումարներ է ծախսում և արժանանում քաղաքացիների քննադատությանը: Այս տարի ևս բացառություն չէ: Գլխավոր տոնածառի...
Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Կոտայքի մարզի Սևաբերդ և Ֆանտան գյուղեր տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ ձյան տեղումների դադարից հետո մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լայն թափով մեկնարկել են փողոցների ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքները: Այս ամենին զուգահեռ` փողոցները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում տեղում է ձյուն:
Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետում վրացի սահմանապահները երեկվանից թույլ չեն տալիս Հայաստանից գնացող մեքենաների մուտքը Վրաստան: