ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպման վերաբերյալ։
2017թ․ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հանրապետությունում հաշվառվել է 3391 ճանապարհատրանսպորտային պատահար։ Հետևանքը՝ 278 զոհ, 4890 վիրավոր։ Յուրաքանչյուր 4-րդ պատահարը հետիոտնի վրաերթ է։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 481.32 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով: Այս մասին են վկայում կենտրոնական բանկի տվյալները։
Արտաքին գործերի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարաների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը։
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին և հատուկ քննչական ծառայությանը։
Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն)։
Այսօր տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորա Սարգսյանը...
ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ ոչ պաշտոնական թարգմանության տեքստում անդրադարձ է կատարվում նաև էներգետիկ անվտանգության խնդրին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացի Ռուբեն Այվազյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործը:
2017թ.-ի հունվար-օգոստոսին, համեմատած 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի հետ, մանրածախ առևտրի ծավալը աճել է 6 %-ով: Մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 804 միլիարդ դրամ:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր` հոկտեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում, և առկա է ծառերի կոտրվելու և տանիքների վնասման վտանգ, մասնավորապես՝ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:
ԱԻՆ-ը հորդորում է բնակչությանը մնալ շինությունների ներսում:
Նախորդ ամսվա համեմատ Արթուր Պետրոսյանի թիմը նահանջել է 7 հորիզոնականով և 83- ից իջել 90-րդ հորիզոնական: Ազգային ընտրանին, ինչպես և նախորդ ամիս, իր հաշվին ունի 414 վարկանիշային միավոր:
LՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ նիստը հետաձգվեց: Այսօր կալանքի տակ գտնվող ամբաստանյալները դատարան չէին բերվել:
Հոկտեբերի 17-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի:
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը...
Ձեր հանքային կողմնակալությունը կասկածի տակ է դնում Ձեր ակադեմիական էթիկան ու հանրային պատասխանատվությունը։
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊԸ-ի պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա հարձակման և ընկերությանը պատկանող վագոն-տնակի հրկիզման փաստով այս պահին ձերբակալված անձ չկա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ռ․Օլսոն. «Ուժեղ Հայաստանը, դաշնակցած անկախ Քրդական պետությունների, կամ քրդական շարժումների հետ, կարող է ետ շպրտել Թուրքիային Կովկասից և Միջին Ասիայից»: