«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատարանն այսօր անցավ ամբաստանյալների հարցաքննությանը։
Նախագահ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պատգամավորները համոզված են, որ միայն իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու դեպքում է հնարավոր կրճատել ոչ իրավաչափ ակտերի քանակը:
Խմբային փուլի կենտրոնական դիմակայությունը կարելի է համարել B խմբում հայտնված Իսպանիայի և Պորտուգալիայի ընտրանիների հանդիպումը: Աշխարհի 2010 թվականի չեմպիոնը և Եվրոպայի գործող չեմպիոնը աշխարհի առաջնություններում վերջին անգամ հանդիպել են 2010 թվականին:...
Գյուղացիները և բնապահպանները երկժամյա համառ պայքարից հետո հաղթանակած հեռացան Մղարթից:
Երեւան-Վարդենիս մայրուղու ձախ կողմում՝ Մարտունի քաղաքի հարեւանությամբ, մի ընդարձակ, հարթ տարածք կա, որն այսօր արոտավայր է, սակայն տեղացիներն ու ավիացիայի մարդիկ գիտեն, որ այն նախկինում օդանավակայան է եղել: Սա Մարտունու օդանավակայանն է, որը ժամանակին...
Վարչապետի վերահսկողական ծառայության և բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի և Գյուլագարակի անտառպետությունների պահաբաժիններում...
Շուրջ մեկ ժամ տևողությամբ ձայնագրված խոսակցության առանցքում կարծես թե ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն է և վերջինիս հնարավոր դերակատարումը այն ենթադրյալ գործողություններին, որոնք պլանավորում է խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը:
Մելքոնյանի խոսքով` կարևոր ձեռքբերումներից է այն, որ Հայաստանը 2018-ի հունվարից միանալու է արտահանողների գրանցված համակարգին (REX)։
10 000 դոլարի առաջին՝ փորձնական խմբաքանակն այսօր փաթեթավորվեց և կուղևորվի Հարավային Կորեա և Հոնկոնգ։ Նմուշների ընտրությունից և ընթացակարգերի հստակեցումից հետո արտահանումները կիրականացվեն կանոնավորապես և էապես մեծ ծավալներով։
Այսուհետ Petekamutner.am պաշտոնական կայքում ամեն ամիս հրապարակվելու է թարմացված ցանկ, որտեղ ներկայացվելու է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների:
Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կարեն Վանոյանի եւ Սարգիս Արաբաջյանի գործով նիստին հարցաքննվեց վկա Հրաչյա Մուրադյանը։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում կասեցրել է Շիրակի մարզում գործող հացի արտադրամասի գործունեությունը:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 576.26 դրամ:
ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Երևանի կոշտ թափոններ» ծրագրի շրջանակներում ստորագրվել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային...
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, և ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի կատարել հարցաշարում ընդգրկված առաջադրանքները, քննությունն ընդունող տեսուչի կողմից քննությունը գնահատվել է դրական, և Շ. Մակոյանին տրամադրվել է «B» և «C» կարգերի վարորդական վկայական:
«Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով լսումներ ԱԺ-ում:
Պայմանագրի շրջանակում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, հատկապես մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ:
Այս կայքում կզետեղվեն նաև բոլոր վերոնշյալ կազմակերպությունների հրապարակումները: Կայքը նախատեսվում է գործարկել 2018 թվականի սկզբին:
Հայաստան-ԵՄ համաձայնագիրն արտացոլում է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։
Ներմուծվող կարագի գների վրա էական ազդեցություն են ունեցել միջազգային գները։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքների ավտոճանապարհներին և Սոթք-Քրվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
դեկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Մարգարյան փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Պարսեղովի, Կարապետյան փողոցների, Հալաբյան փող. 41-ից-65, Բաշինջաղյան...
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 01-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն հետեւյալ հասցեները։