Զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարաններ:
Ձկների մոտից դրանց արտազատումներով հարստացած ջուրը, որը վտանգավոր է կենդանիների համար, ուղարկվում է բույսերին, որոնք օգտագործում են արտազատումները որպես պարարտանյութ, ինչից հետո ֆիլտրված ջուրը կրկին լցվում է ակվարիում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Տուժողի իրավահաջորդը նաև տվյալներ է ձեռքբերել, համաձայն որոնց` որդուն դանակով հարվածելուց հետո նաև թունավորել են:
Մեյթիխանյանը հիշեց, որ ամուսնու որովայնի շրջանում նույն ժամանակ ինքն արդուկի մեծության կապտուկ է տեսել, խորը վերք, գլխի շրջանում` վնասվածք, տեսել է, որ ամուսնու մի կոշիկը հագին չի եղել:
79-ամյա Արմենակ պապը 6 թոռ ունի, ուրախությամբ է Նորայրին բանակ ճանապարհում, չնայած աֆղանական պատերազմում կորցրել է որդուն՝ Նորայրի հորեղբորը:
Միասնական երթուղային ցանց ներդնելու հիմնական նպատակը հանրապետության բոլոր համայնքները տրանսպորտային սպասարկմամբ ապահովելն է։
2018թ. հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի թիվ 2-րդ գերեզմանատանն առկա է տղամարդու դիակ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՔԿՎ նախկին պետ Արթուր Օսիկյանին իր կատարած աշխատանքի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 596.63 դրամ՝ նվազելով 1.67 դրամով։
2006-2016թթ. հանրապետության 10 մարզպետարաններին դպրոցաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 32 միլիարդ 486 միլիոն 107 հազար դրամ:
2006-2016թթ. հանրապետության 10 մարզպետարաններին դպրոցաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 32 միլիարդ 486 միլիոն 107 հազար դրամ:
Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել է ԱՆ քրեակատարողական վարչության պետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Մանուկյանը հանդիպում է ունեցել հանրապետության նախագահի և վարչապետի հետ, որից հետո հետ է վերցրել դիմումը։
«Կարասի» նման վարքագիծը բացարձակ անհարգալից վերաբերմունք է պատմությանն, ինչպես նաև կարճատեսություն և տիպիկ ձեռնարկատիրական ամբարտավանություն է:
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Հանրապետության տարածքում հունվարի 29-ի ցերեկը, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի գիշերը, փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել Ոստիկանության և Քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների...
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են բնակարանային մի շարք գողություններ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնում է, որ երեկ ավարտվել է հունա-հռոմեական ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության 2018 թվականի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 85 ըմբիշներ:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ մերկասառույց է: