Հարցման պատասխանում այդպես էլ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը չի մանրամասնել, թե լրագրողների հավատարմագրման ինչ նոր կարգ է գործելու:
Օրինակ` կադաստրյային այս վկայականը հաստատում է Սյունիքի Քարահունջ համայնքի բնակչի սեփականության իրավունքը պտղատու այգու նկատմամբ:
Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։
Սա շատ նման է դոլար-դրամ փոխարժեքի տատանումներին․ երբ դրամն արժեզրկվում է, ներկրողները իրենց ապրանքների գները ժամ առ ժամ են բարձրացնում, իսկ երբ դրամն արժևորվում է, շաբաթներ կամ ամիսներ հետո գները նվազեցնում են կամ ոչ։
Անտառային հրդեհները մոտենում են Հունաստանի մայրաքաղաքին։ Աթենքի իշխանությունները մայրաքաղաքի հյուսիսային արվարձաններում իրականացրել են բնակչության զանգվածային տարհանում։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Հուլիսի 6-ին զոհվել է 1 մարդ։
Կարծում եք, հե՞շտ է ապրել, երբ քաղաքն ուր ծնվել ես – չկա, իսկ դու շարունակում ես ապրել:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Ներմուծվող առաքանիների առանձնահատկությունից ելնելով՝ քննարկվել է նաև առանձին (մասնագիտացված) մաքսային հսկողության գոտի ստեղծելու հնարավորության հարցը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Օգոստոսի 7-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Գյուղացիների պնդմամբ՝ անասուններին ապօրինի տիրացել են հիշյալ հենակետում ծառայություն իրականացնող ադրբեջանական զինվորականները։
2020 թվականին 44-օրյա պատերազմին զուգահեռ բացի բուն ռազմական գործողություններից նաև մարտեր էին ընթանում կիբեռմարտադաշտում։ Ադրբեջանցի հաքերների հարձակման հիմնական թիրախներից մեկն էլ եղել է Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմը»։
Նույն օրը կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն և քննչական փորձարարություն, որի ժամանակ վերջինս ճշտորեն վերարտադրել է դեպքի հանգամանքները և մատնացույց արել գետի այն հատվածը, որտեղ նետել է նռնակը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5115 պացիենտ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Օգոստոսի 7-ին, ժամը 00։50-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։