Մեքենաները ստուգում էին նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնք նշեցին, որ իրենք ևս ոստիկաններ են:
Թուրքիայի իշխանությունները երկրի հարավում անտառային տարածքների հրդեհման կասկածանքով ձերբակալել են 6 մարդու։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Cumhuriyet պարբերականին։
Նույն օրը՝ ժամը 13:00-ին, հաղորդում է ստացվել նաև մահացած տղամարդու կնոջից այն մասին, որ առավոտյան իր որդին դանակով հարվածներ է հասցրել հորը:
Ապրիլի 24-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության ներքո, նախօրոք այգում թողած բենզինը լցրել է նշված այգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի պատվանդանի փոսի մեջ, այրել և դեպքի վայրից դիմել փախուստի։
Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, ձեռք են բերվել զգալի արդյունքներ բազմակողմանի ոլորտներում:
Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը գերազանց ծառայության և օրինակելի կարգապահության համար արժանացել է բարձր գնահատականին և պարգևատրվել շնորհակալագրով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան սահմանային լարվածությանը վերաբերող այն հարցերը, որոնք ուղիղ առնչություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ։
12 հանձնաժողովներից 9-ում կնախագահի իշխող ուժը, երեքում` «Հայաստանը»:
Հայկական կողմից տուժածներ չկան։
Զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Արտակ Բեգլարյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերը հանրային կյանքում՝ ընդգծելով հատկապես տարբեր ոլորտներում պետական ծրագրերի վերահսկողի և աջակցողի դերի ստանձնումը:
Հանրապետության նրբանցք 19 հասցեն «Ֆիդուս» թաղամասի կառուցապատման համար գերակա շահ ճանաչված տներից է։ Սակայն կառուցապատողները դեռևս կապ չեն հաստատել տան սեփականատիրոջ՝ Գարեգին Թորոսյանի հետ և չեն կնքել օտարման պայմանագիր։
Վարույթը կարճված քրեական գործերով 7 նախկին համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումները կայացվել են ոչ արդարացնող հիմքերով:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Նորաշեն և Սարչապետ գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:
Խոսքը երկաթուղու մասին է, որը Հայաստանին կկապի արտաքին աշխարհին բոլոր ուղղություններով:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ստեփան Գևորգյանն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից։
Գյուղատնտեսության առումով որոշակի ծրագրեր սկսված են, մասնավորապես նոր այգիների կառուցման մասով:
Եթե հանձնաժողով ձևավորելու առաջարկը մերժվի, կարող ենք հիմնավոր կասկած ունենալ, որ քաղաքական մեծամասնությունը փորձում է լվանալ ձեռքերն Արցախից:
Վրաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, սակայն երկիրը պատրաստ է քննարկել փոխգործակցությունը տնտեսական և հումանիտար հարցերում։
Հայաստանը ավիավառելիք է ներմուծում Իրանից, Հունաստանից, Ռումիանիայից, նախկինում՝ նաև Թուրքիայից:
Ռեակտորի իրանի թրծաթողման տեխնոլոգիան մշակել են «ՄՏԿԳՀԻ» ԳԱՄ» ԲԸ մասնագետները։
Սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հաջորդ տարի ՀԿԵ-ն նախատեսում է գնել ևս մեկ նոր էլեկտրագնացք և 50 նոր բեռնատար վագոններ:
Facebook, Google, Booking, Netflix և այլ օնլայն հարթակները, որոնք ծառայություններ են մատուցում ֆիզիկական անձանց և գովազդ դնելով գումար են ստանում, Հայաստանին ԱԱՀ են վճարելու։
Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Սևանա լճից 2021թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ, և այդ ընթացքում արդեն իսկ իրականացվել է 19 մլն մ3 ջրառ:
Ես Ձեզ արգելում եմ էդ բառապաշարով էստեղ խոսել, այո, ես նման իրավունք ունեմ:
Նշված երկու անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Դեսպան Սագանելիձեին նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում մեր երկրից և շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:
ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման որոշման նախագիծ կարող են ներկայացնել խմբակցությունները:
Ադրբեջանը եւ Հայաստանը ամբողջովին տարամիտվող տեսակետներ եւ ցանկություններ ունեն, ինչն էլ հանգեցնում է նմանատիպ փակուղային իրավիճակի:
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր։
Վերջինս, ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:
«Փաուր էներջի» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում արևային կայան է կառուցելու։ Այն զբաղեցնելու է շուրջ 10 հա և ունենալու է 110 կՎ և ավել հզորություն։
Ավանեսյանի խոսքով՝ 30 նմուշառված դեպքերից գրանցվել է 25 դելտա շտամի առկայություն, ևս 5-ը՝ բրիտանական։
Առաջիկայում պիտի զբաղվենք կառավարության ծրագրի իրականացման գործողությունների ցանկը հաստատելու գործով։
Փակ-գատնի քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Կառավարության նիստը, օգոստոսի 6
Կատարվել է 1 378 897 թեստավորում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից լրացուցիչ պարզաբանումների հարցով գրություն կհասցեագրվի Գլխավոր դատախազություն:
Ազգային Ժողովի նիստ, օգոստոսի 6.
Քննարկվել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում։
Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր՝ չորրորդ մեդալը բերելով Հայաստանի Օլիմպիական հավաքականին:
Հայաստանում չկա կարգավորող օրենք, որը կսահմաներ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների մասնագիտացման պահանջը, նրանց ընտրության ձևաչափը եւ պատասխանատվություն սահմանող իրավական նորմերը:
Թուրքիայի իշխանություններն օգոստոսի 16-ին կվերաբացեն Անիում գտնվող Մանուչեի մզկիթը, որը վերանորոգվում էր վերջին տարիներին։ Այդ մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։