Տեսական և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական կարողությունները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել և մոտեցրել ավտոքարշակին:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են բոլոր քաղաքացիների ապաքինման մասին, որոնք երկրում, կորոնավիրուսի համավարակի մեկնարկից հետո, վարակվել էին COVID-19-ով։
Կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ կատարի եռակողմ հայտարարությամբ սահմանված իր պարտավորությունները։ Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ Ռուսաստանից վերադարձի ճանապարհին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Վարչապետին կից տնտեսական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 7-ին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է 25 000 պահեստազորայինի զորակոչի մասին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Իրավիճակը բավականին լարված է Գազայի հատվածի հետ սահմանին։
Օգոստոսի 6-ի կեսօրից հետո, 7-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պետական նախարարն ընդգծել է աշխատանք և աշխատող գտնելու գործընթացի դյուրացման, զբաղվածության ոլորտում որակավորման բարձրացման և այլ հարակից ուղղություններով ԱՀ կառավարության շարունակական ջանքերի իրականացման վճռականությունը:
Եվրամիության երկրները, էներգիայի ճգնաժամի դեմ պայքարի շրջանակներում, հաստատել են 15 %-ով գազի սպառման ժամանակավոր կրճատումը։ Այդ մասին նշվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայք էջում։
Նիստի օրակարգում են Հայաստանի տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցերը, ընթացիկ իրավիճակը և կանխատեսվող զարգացումները:
Պարզվել է, որ կուտակած գազից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է հյուրասենյակի և կից կառուցած ավտոտնակի միջնապատը (մոտ 10 քմ), վնասվել՝ հյուրասենյակի գույքը․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և մասամբ ճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին օգոստոսի 18-ին հրավիրել է Բրյուսել՝ Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ջամայկայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։