Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ծոցի երկրների և հայաստանի միջև տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հարցերի
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին՝ 7-րդ հանդիպումը և 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ուելսի ընտրանու հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Հանրապետական մարզադաշտում։
Ժողովականները խնդրեցին ԵՀԽ գլխավոր քարտուղարին շարունակաբար հետևել 2023 թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան այցելած ԵՀԽ պատվիրակության դիտարկումներին և եզրակացություններին։
Համաձայն Դատարանի՝ այդ գործողությունը «տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության խոցելիության և սոցիալական անկայուն իրավիճակի տևական ազդեցության պայմաններում»։
Այս որոշումների կատարման նկատմամբ Հայաստանը կշարունակի իր մշտադիտարկումը՝ ցանկացած խախտման մասին համապատասխան ծանուցում ուղարկելով Դատարանին
Հանդիպման ընթացում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը։
Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում եւ ավելորդ է ասել, որ հարեւանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։
Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար: Նախագծի համաձայն՝ երկրները պետք է օգտագործեն բոլոր ենթակառուցվածքները՝ հավասարության սկզբունքով։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված 8 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
46 միլիոն դրամով ԲՏԱ նախարարությունը գնել է Toyota Land Cruiser 300 GR Sport 3.3 մոդելի ավտոմեքենա՝ 2023թ․ արտադրության։ Ի դեպ գնումը կատարվել է հրատապ մեկ անձ ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։
Այցի ընթացքում արտգործնախարար երկկողմ հանդիպումներ կանցկացնի մի շարք գործընկերների հետ:
Այսօր՝ 18:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը:
Պոկում վարժությունում Սահակյանը գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողը և դարձել փոքր ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ 165 կգ արդյունքով։
Արցախի դեմ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ նորից ստիպված են եղել թողնել ամեն ինչ ու դուրս գալ Արցախից։ Հրահատը նախընտրել է «ՈՒՐԱԼ»-ով ոչ թե փեթակները, այլ գյուղացիներին տեղափոխել։
Նոյեմբերի 17-ից ընդունվում են Արցախից բռնի տեղահանված անձանց՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար տրամադրվող 50 հազար դրամ աջակցության դիմումները։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ֆիլմի պրոդյուսերներն են՝ աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, աշխարհահռչակ երաժիշտ, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը և Թոդ Դուգլաս Միլլերը: Ֆիլմը ցուցադրվելու է աշխարհի տարբեր երկրներում։