Դեկտեմբերի 18-ին, ժամը 23:00-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը:
Երկրորդ հանգամանքը, որտեղ դատախազը հակասություն գտավ վկայի նախաքննական ցուցմունքի հետ, այն էր, որ վկան տեսել է Իշխան Վահանյանին Կարմիր Շուկայի ճանապարհին, սակայն դատարանում նա նշեց, որ միայն պատերազմի առաջին օրերին է տեսել նրան։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության քայլերին և ընդգծել միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ Այգեպատ համայնքի կենցաղի տան վրա, արգելանք է կիրառվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Ամբակում Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել։
Մենք այսօր, ըստ էության, նույն իրավիճակում ենք, որովհետև արհեստական բանականության առաջ գալով՝ երկրագնդի վրա հարյուր միլիոնավոր աշխատատեղեր ուղղակի փակվելու են: Եվ այս իրավիճակը կառավարման, հասցեագրման, պլանավորման շատ կոնկրետ անհրաժեշտություն ունի:
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար
Ակումբի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը վստահեցրեց՝ «Ֆասթ Շիֆթ»-«Վան» ֆուտբոլային ակումբ համագործակցության պտուղները արդեն իսկ տեսանելի են ու արդյունավետ:
2022թ. հուլիսի 27-ին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի` Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծին: Մինչդեռ այս
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ ի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշման հիման վրա՝ Երևանի կայազորի զինվորական դատախազության երկու դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար
Արգելանքներ են կիրառվել առերևույթ հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով:
Ժաննա Անդրեասյանն ու Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ՝ քննարկելու ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կրթության բաղադրիչը:
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցություն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: