Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։
Հունվարի 15-ին Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքներով: Հաղորդումը ՔԿ ներկայացրել էր ԲԸՏՄ-ն:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 929 մլն դրամ: Իրականացված աշխատանքների արդյունքում Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ նախագծային հզորությամբ։
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մայրաքաղաքում փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է ձյուն։
Երկու օրում փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացու։ ՃՏՊ-ների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 35 քաղաքացի։
Ձյունը քաղաքապետարանի խնդիրներն ավելացրեց, բայց մեկը «լուծեց»։ Միջազգային հիդրոօդերևութաբանական հարթակների տվյալները ցույց են տալիս, որ երևանցիները, այս պահին փողոց դուրս գալով, իրոք կարող են մաքուր օդ շնչել։
ԱՇՀՀ պատճառով մահացել է մինչև 70 տարեկան 1085 կին և 2719 տղամարդ։ Ստացվում է, որ մահացած տղամարդկանց թիվը 2,5 անգամ մեծ է կանանցից։
Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։