Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իրանը 6 հրթիռ է արձակել Կատարի ուղղությամբ։ Թիրախում Դոհայի մոտ գտնվող ամերիկյան Ալ Ուդեիդ ավիաբազան է։
Կցորդը պատասխանատու է «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու համար։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել գերատեսչությունների միջև օպերատիվ կապի ստեղծման ուղղությամբ, ինչը մեծապես կնպաստի անդրազգային հանցավորությանն առավել արագ ու արդյունավետ հակազդելուն։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկակական անձի միջև 2005 թվականի հուլիսի 29-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը։
Անդրադարձ է կատարվել միգրացիայի ոլորտում փոխգործակցությանը, հանցավորության և ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում համատեղ քայլերին ու նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերին։
Զրուցակիցները շոշափել են նաև դատարանների բեռնվածությանը, դատավորների բարեվարքությանը, նրանց պարտադիր ու ընթացիկ վերապատրաստումների արդյունավետությանը վերաբերող թեմաներ։
ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է ԻՀԿ նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 23-ին՝ ժամը 15:09-ին Երևան քաղաքի Բուժաշխատողների փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկ տարածք։
2020 թվականի հոկտեմբերի 7-ին, 44-օրյա պատերազմի ընթացքում, հայկական զինված ուժերը սկսեցին մի օպերացիա, որի նպատակը Արցախի հարավում բնագիծը ճեղքած և թիկունք ներթափանցած ադրբեջանական ստորաբաժանումներին շրջափակման մեջ վերցնելն էր։
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։
Խուզարկությունների ընթացքում նրանից առգրավվել են մոտ 200 հազար կարատ արդյունաբերական ադամանդի հումք։
Հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում հունիսի 23-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Սուրբ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Արգիշտիի փողոց:
2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ ՆԳ ոստիկանության 8 ծառայող է ազատվել աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար, ևս 2-ը՝ ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար։
Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու սերտորեն համագործակցել Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը և միջազգային մրցունակությունը խթանելու ուղղությամբ։
Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։
Հուլիսի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան: Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ:
ՀՀ ՊԵԿ աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք։
ՍԱՏՄ կողմից վերացվել է «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտի (Երևան, Տիգրան Մեծի պողոտա) կասեցումը, քանի որ այդտեղ շտկվել են նախկինում արձանագրված բոլոր սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները։
ՍԱՏՄ տեսուչների կողմից կատարվել է նմուշառում և լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 2 մլն 686 հազ. դոլարին համարժեք 1 մլդ 44 մլն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 17 հազար 730 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը