Մայր Աթոռը հորդորում է իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։
Բարձր ջերմաստիճանի պայմաններում գործատուները պարտավոր են պահպանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջները, որոնք սահմանում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումները։
Վճարովի բովանդակություն. Այսուհետ Evocabank-ի քարտապանները կարող են օգտվել բենեֆիթներից՝ Evoca Partners Club-ի ավելի քան 100 գործընկեր բիզնեսներից։
Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է ոչ իրավաչափ ակտեր:
Արարատի մարզում պանելների արտադրությամբ և քարի վերամշակմամբ զբաղվող «Իզիպանել» ՍՊԸ-ն տարածքում առկա գրունտային ստորերկրյա ջրերից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն:
Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին:
Վրաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարները ստորագրել են ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագիր, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել միգրացիոն հոսքերը։
Հայաստանի մշակող արդյունաբերության հիմնական ոլորտներից մեկի՝ ֆերոմոլիբդենի արտադրությունն ու արտահանումը մեծ թափով կրճատվել են։
Հուլիսի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Ռազմական ակադեմիայի շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։
Ամերիաբանկը 2011թ․-ից ի վեր այս պատվավոր մրցանակին արժանանում է արդեն 11-րդ անգամ։ Վճարովի բովանդակություն
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։
Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ «Թամարա և Անի» ՍՊԸ-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին: Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ։
ՆԳՆ պաշտոնատար անձը մի շարք անձանցից ձևական գործնական քննություն ընդունելու, դրական գնահատելու և նրանց վարորդական վկայականներում B, BE և CE կարգեր ավելացնելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է շուրջ 800 հազար դրամ կաշառք։
Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 8-ը: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-ից 17-ը ներառյալ: Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչև օգոստոսի 17-ը։
Բրոնզե մեդալների են արժանացել Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (10-րդ դասարան) ու Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյան (11-րդ դասարան):
2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը։ Հայաստանը կհյուրընկալի պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։
Հայ գրոսմայստերն իր չեմպիոնական ճանապարհին հաղթանակներ էր գրանցել առաջատար շախմատիստներ Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի նկատմամբ:
Ընթանում է Երևան քաղաքի ավագանու գործակարգավարական խորհրդակցությունը: Նիստը վարում է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը