Ի թիվս այլ հարցերի, Օ’Բրայենն ընդգծել է նաև տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, ինչը ներառում է Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման ձգտումը։
Ռուսական «Պուլկովոյի բեռնային համալիր» ընկերությունը (АО “Грузовой терминал Пулково”) նախորդ տարի դատի է տվել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ին (առավել հայտնի է որպես «Ֆլայ Արնա»):
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել ռուսամետ «Հաղթանակ» դաշինքին՝ սեպտեմբերի 28-ին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում է Point պարբերականը։
Իրանն ու եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվել են վերսկսել միջուկային բանակցությունները։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր՝ թվով երրորդ փուլը։ Այդ մասին հուլիսի 19-ի իր երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Պեսկովի խոսքով՝ հնարավոր է, որ հանդիպումն անհրաժեշտ լինի նաև խոշոր պայմանավորվածությունների ամրագրման համար, որոնք ժամանակի ընթացքում ձեռք կբերվեն հսկայական աշխատանք կատարելուց հետո։