Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան:
Միրզոյանը, անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնություններին, ընդգծել է խաղաղության պայմանագրի նախաստորագրման կարևորությունը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ այս գրանցված առավել կարևոր հանգրվան։
Նիկոլ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները հրապարակային ողջունելու համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների օրակարգի վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում բացվող նոր ներդրումային հնարավորությունները և համաձայնվել, որ դա երկու երկրների ներդրողների շրջանում դրական արձագանք կստանա։
Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը։
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին:
Օգոստոսի 11-ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը։
Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը, անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։
ԱԳՆ-ն հրապարակել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի տեքստը։
Վարչապետը Էրդողանին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։ Քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես, նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստանում և տարածաշրջանում։
Որպես շարժական լցակայան շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը նաև կապարակնքվել է։
Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։
Հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող քննիչները, Ոստիկանության ծառայողները երբեմն չեն դիմանում «գայթակղությանը» և հանցագործության մասնակից են դառնում՝ գողանալով իրենց մոտ պահվող, իրեղեն ապացույց ճանաչված, թանկարժեք իրերը, դրամը կամ թմրամիջոցները:
Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
եղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II–ի հետ։ Զրուցակիցները պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները։
Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։
Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI), որն անցկացվել է օգոստոսի 2-9-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ:
Պահեստապետը ՍԱՏՄ ղեկավարից ստացել և վաճառել է ընդհանուր 15300 լիտր բենզինի և 1000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ, որի արդյունքում առաջացած 7 մլն 844 հզր դրամ գումարն անձամբ փոխանցել է ՍԱՏՄ ղեկավարին։
Վճարովի բովանդակություն․ Տաղավարի այցելուները ծանոթացել են նաև վերջերս թողարկված «YoYo» բջջային հավելվածին` 4-16 տարեկան երեխաների և դեռահասների համար, որը նրանց առաջին քայլն է դեպի ֆինանսական գրագիտություն։
Հռոմի Լևոն XIV պապը ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության մասին հռչակագիրը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել են «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհի բացումը, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ։ Իրանի նախագահի խոսքով՝ իրանական լրատվամիջոցները ուռճացնում են ստեղծված իրավիճակը։
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 10-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։