Մեկ շաբաթ է, ինչ hայկական ավիաընկերություններն այլեւս չեն խուսափում ադրբեջանական օդային տարածք մտնելուց, ինչպես եղել է նախկինում:
Առաջին փուլի դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 21-ը, իսկ սեպտեմբերի 10-22-ը կկազմակերպվեն տնայցեր, որոնց արդյունքում, հանձնաժողովի կողմից կընտրվեն մասնակիցները։
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք:
ՆԳՆ ոստիկանությանը վերապահված գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով համակարգի մի շարք ստորաբաժանումներում կատարվել են կադրային փոփոխություններ։
Գրքի տոնավաճառին մասնակցում են 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ իրենց արտադրանքը վաճառելով 20-50 % պարտադիր զեղչով։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց նաև Եկեղեցիների պետերին ու հոգևոր առաջնորդներին դժվարին ժամանակներում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության ու զորակցության համար։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
56 անչափահասի նկատմամբ (2024-ին՝ 77) որոշում է կայացվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին:
Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խնածախ գյուղի խաղահրապարակում երեխաները ֆուտբոլ են խաղում: Նրանցից ուղիղ գծով 500-600 մետրի վրա է հայ-ադրբեջանական շփման գիծը: Առանց հեռադիտակի էլ կարելի է տեսնել դիրքերը:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունն ընդյալնել նաև երկու երկրների Սահմանադրական դատարանների աշխատակազմերի միջև։
Սեպտեմբերի 5-ի և 6-ի ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, սեպտեմբերի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումը:
Վճարովի բովանդակություն
Վաղը՝ սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:
Վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածում հստակեցվում են խուսափման դրսեւորման ձեւերը: Խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը։
Վճարովի բովանդակություն
Ընդգծելով երկու երկրների համար Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունը` կողմերն արձանագրել են, որ առկա է չիրացված ներուժ` հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:
47 առևտրի կետում հայտնաբերվել են կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով, ակնհայտ կեղծ ակցիզային դրոշմանիշներով կամ նույնականացման նշաններով ստվերային շրջանառվող 1703 շիշ օղի։
Վճարովի բովանդակություն
Շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2021-2024 թվականների ընթացքում թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։
սեպտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`