Քննարկման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել վերոնշյալ ուղղություններով և հանդես եկել առաջարկություններով։
2011թ-ին Գյումրիում, շատ կարճ ժամանակով, գործեց աղբի տեսակավորման գործարան: 2009թ-ին ստեղծված «Քլինլենդ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ նույնատիպ գործարան կառուցվել էր նաև Վանաձորում, իսկ աղբի վերամշակումը կատարվելու էր Երևանում:
2026 թվականի հունվարի 22-ին Լոս Անջելեսում պաշտոնապես հայտարարվեցին «Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերը և առաջադրված ֆիլմերը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 15-ին։
Կողմերը մտքեր են փոխանակել վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորությունների և փոխգործակցության ակտիվացման շուրջ։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է առկա պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու Հայաստանի և «Կոկա-Կոլա» ընկերության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները։
Կոմիտեի նախագահը վերջին շրջանում ՊԵԿ-ում տեղի ունեցող գործընթացները համեմատել է օրգանիզմում ջերմության միջոցով կազդուրման հետ: Նրա խոսքով՝ ջերմությունը համակարգի առողջացման նշան է և այդ առողջացումն ունի խորքային պատճառներ:
Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով:
Տվյալ վարույթը վերաբերում էր 2025թ․ դեկտեմբերի 21-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման այն հատվածներին, որոնցում տեղ են գտել գռեհկաբանությունը և հայհոյախոսությունները։
Հիմնարկի ծառայողների կողմից կատարվել է տեղանքի զննություն և հայտնաբերվել է ներնետված սև, պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա են եղել սպունգով ամրացված 4 բջջային հեռախոս և լիցքավորման լար։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացած բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից:
Դիտորդական առաքելություններն ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ եւ անաչառ գնահատումը:
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Հունվարի 24-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։
Ծաղկաձորի «Ավրորա ռեզորթ» հյուրանոցում ամանորյա հանգիստ անցկացրած ընտանիքները խաբեության զոհ են դարձել. հանգստի փաթեթը չի համապատասխանել նախապես ներկայացված պայմաններին, իսկ փաթեթը վաճառած ընկերությունը խուսափում է փոխհատուցումից։
Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։
Սնանկության համակարգը չի գործում, Վարչական էլեկտրոնային դատարանը լրացուցիչ գումարների հատկացմամբ միայն կարողացան գործարկել, այժմ էլ նույն ճակատագրին են արժանանում կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի փոփոխությունները։
Հայցերից մեկով Եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հետ վերադարձնել Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ Եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։