Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, կյանքի, հույսի ու Քրիստոնեական հաղթանակի տոնն է․ Քրիստոնեական աշխարհն այն տոնում է մեծ շուքով, նրա հետ կապում կյանքի նոր էջն ու դիմավորում այն հատուկ ավանդույթներով ու խորհրդանշական ծիսակարգով։
Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել են Դավիթ Մինասյանի կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը։
Ապրիլի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին։ Բայց Ուրախ ու Ուժեղ ավտոբուսները, Առաջարկ Հայաստանին գնացքը սլանում են մարզեր։ Քաղաքներում ու գյուղերում սնկի պես աճում են քաղաքական ուժերի գրասենյակները։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը հայտարարել է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես առանձին միավոր չի մասնակցելու։ Կուսակցությունը կոչ է արել իր համակիրներին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին։
Քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով։ Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ:
Տղաները Շաբոյանի պարային ստուդիայից դուրս են գալիս նեղված, բայց ոչ հուսահատված: Որոշում են դիմել Շահումյանի անվան կուլտուրայի պալատ, որտեղ գործող պարի խումբն այն ժամանակ ղեկավարում էր Օնիկ Էլոյանը: