«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։
Բարձր եմ գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը:
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
2014-2026 թթ.-ին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Արթիկի գյուղական համայնքներում իրականացրել է 129 սոցիալական ծրագիր:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի և Ալ.Հ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է»,- նշվում է հաղորդագրությունում։
Նարեկ Կարապետյանը պատգամավորի մանդատը ստացել է հուլիսի 21-ին, սակայն լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2-ին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Նա մայիսի 23-ին 2 ամսով կալանավորվել էր։
Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց են կատարել ռազմական ոստիկանության տարածքում։
Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին ասել է, որ Ն. Կարապետյանին վերագրվող արարքն առնչվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքին։
Հուլիսի 22-ի ցերեկը, 23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին 2 ամսով կալանավորվել էր, իսկ դրանից մեկ օր առաջ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկում էին Ծառուկյանի առանձնատունը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներ։
Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը 2026 թվականին զորամասի բանվոր-վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով։
Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Կանադայի ԱԳ փոխնախարարի տեղակալ Ալեքսանդր Լևեքը:
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը ՀՀ քաղաքացի, Բաքվի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող Ռուբեն Վարդանյանի գործով պաշտոնական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Միջոցառման նպատակն է նպաստել էներգետիկ ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցության խորացմանը, ինչպես նաև աջակցել արդյունավետ, ժամանակակից ու եվրոպական լավագույն փորձին համահունչ կարգավորումների մշակմանն ու ներդրմանը։