Փաստաբանը հայտնեց, որ այս գործով իր նկատմամբ ևս մեկ սանկցիա էր կիրառել դատարանը՝ նկատողության տեսքով։
Դատարանը հայտնեց, որ հաշվի կառնի այն հանգամանքը, որ զգուշացվելուց հետո Լուսինե Սահակյանը շարունակաբար օգագործեց «խլոցի» բառը և դրան ավելացրեց «քցոցի» բառը, և նշեց, որ սանկցիայի մասին որոշումը կկայացնի առանձին դատական ակտի տեսքով։
Դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխության մասին։ Փոփոխված հայցադիմումի պատասխանը ներկայացնելու համար դատարանը պատասխանողների ներկայացուցիչներին ժամանակ տվեց մինչև փետրվարի 27-ը։