Հիմա հեռուստատեսությանը մեծ մրցակից է համացանցը, ներկա դրությամբ հիմնական մրցակցությունը ոչ թե արվեստի ոլորտների միջև է՝ սերիալ-խաղարկային ֆիլմ և այլն, այլ հիմնական պայքարը համացանցի ու մեծ հեռուստաընկերությունների միջև է:
Ավարտվեց հերթական` 9-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ես ներկա չեմ եղել, չեմ էլ դիտել հեռուստատեսությամբ կամ համացանցում:
Այսօր` հուլիսի 15-ին, «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները մամլո ասուլիսով ամփոփեցին փառատոնը և մրցութային ծրագրի արդյունքները: Ասուլիսին որպես բանախոս մասնակցեց նաև Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Ներկայացնում...
Իտալացի Տոմմազո Կոտրենեիի «Տղամարդկանց դպրոց» (2011) ֆիլմը պատմում է աղքատ ընտանիքից սերող պատանիների մասին, որոնք ստիպված են վաղ տարիքից աշխատել և հոգալ իրենց կարիքները: Մի բան, որ պարտադրում է նրանց կյանքը, սակայն իրականում նրանք կարիք ունեն ուսման,...
«Ոսկե ծիարն» կինոփառատոնի խաղարկային մրցույթում ներկայացված է ֆրանսիացի ռեժիսոր Պիեռ Շյոլերի «Իշխանավորը» (The Minister, 2011) ֆիլմը:
Սումրուն համշենցի երիտասարդ աղջիկ է: Նա ուղևորվում է Թուրքիայի հարավ-արևելք` Դիարբեքիր, որտեղ պետք է եղերգեր հավաքի և կազմի դրանց ժողովածուն: Սակայն նա օգտագործում է այդ առիթը և վկայություններ վերցնում այն քուրդ կանանցից, որոնց ամուսինները դարձել...
Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմը հանդիսատեսներից շատերի կողմից ոչ միանշանակ է ընդունվել և տարակուսանքների տեղիք է տվել: «Ժաննան և ձայները» ընդգրկված է «Հայկական համայնապատկեր» ծրագրի լիամետրաժ ֆիլմաշարում, որտեղ այս տարի ներկայացված...
Վավերագրական կինոն ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր շատ քիչ սպառում ունի. «Հետքին» ասում է կինոքննադատ Եկատերինա Վիզգալովան, ով արդեն երկրորդ տարին է, ինչ համագործակցում է«Ոսկե ծիրանի» հետ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի երևանյան պրեմիերաների շարքում ներկայացված է մեկ այլ հայ մեծանուն արվեստագետին` Երվանդ Քոչարին նվիրված ֆիլմը: ֆիլմը, որ կոչվում է «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» (2012 թ., 16 րոպե), նկարահանել է որդին` Ռուբեն Քոչարը: