2025-ի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն Արենիի համայնքապետարանի հետ կնքել է 134 մլն դրամի 4 պայմանագիր, որոնցից 3-ը՝ միայն 2026 թվականի հունիսին։
Աշտարակ համայնքի ավագանու անդամի ղեկավարած և նրա կնոջը ու ազգականներին պատկանող ընկերությունը մասնակցում և հաղթում է նույն համայնքի գնման մրցույթներին և Աշտարակ համայնքի հետ վերջին 4 տարիներին 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել։
Արտաշատ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանին պատկանող ընկերությունը՝ «Գլոբուս շին» ՍՊԸ-ն, հաղթում է նույն համայնքի հայտարարած գնման մրցույթներում և մոտ 1 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ։
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հիմնադրած, այժմ կնոջը պատկանող «Սոճենի» ՍՊ ընկերությունը պետական և համայնքային գնումներին 468 մլն դրամի պայմանագրեր է կնքել։
Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում կրթահամալիր կառուցելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2024 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 105 մլն 719 հազար դրամ է։
2025 թվականի հունիսի 25-ին Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը պայմանագիր է կնքել Սասուն Ղուլունց ԱՁ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 38.7 մլն դրամ է։
«Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի սեփականատերը Ստեփան Վարդանյանն է։ Նա Արարատ համայնքի ավագանու նախկին անդամ Սամվել Վարդանյանի եղբայրն է։
2021 թվականին Կապանի համայնքապետարանը սեղմված բնական գազի մատակարարման նպատակով պայմանագիր է կնքել «Գրիգ-Բիզնես» ՍՊԸ-ի հետ։ Ընկերության սեփականատերը Գրիգորի Փարսյանն է՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի եղբայրը։
2025 թվականի հունվարին Հրազդանի համայնքապետարանը սեղմված բնական գազ ձեռք բերելու համար պայմանագրեր է կնքել «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 54 մլն 85 հազար դրամ։