«Մենա՞կ, ինչու՞ եմ մենակ, բա իմ նախարարնե՞րը»,-ասում է Գոհարն ու ցույց տալիս իր յոթ շներին` թվարկելով` Աղջիկը, Չալոն, Կյաժուլիկը... Նրանցից ամեն մեկը մի նախարար է:
«Դեկտեմբերին մեր ծանոթ բոմժերից երեքը մահացել են` Զավենը, Գելոն ու Մուրադը: Դուրսը քնել, մահացել են»,-ասում է անօթեւան Սերյոժա Վարդազարյանը:
Կովալյով ամուսինները բաժանումից 28 տարի անց հանդիպեցին եւ դարձան հարեւաններ, բայց ոչ թե շենքում, այլ փողոցում:
15-ամյա Վադիմ Մեշերեկովը անուն առ անուն գիտի մայրաքաղաքի գրեթե բոլոր ռուս անօթեւաններին, որոնց թիվը, ըստ վերջիններիս, հիսունից ավելի է։ Նրանց հետ ծանոթացել է մոր՝ Իրինայի միջոցով։
Երկու ռուս կանանց՝ Իրա Կրիտինայի եւ Սվետլանա Գալուբկինայի համար ամանորյա ամենամեծ «խնջույքը» տեղի էր ունեցել երեք օր ուշացումով՝ հունվարի 3-ին, երբ նրանց այցի էր եկել իրենց ընկերուհի Վիկան՝ ուտելիքով եւ խմիչքով։
Ինչպես հիշում եք, այս տարվա հունվարին «Հետքը» լուսաբանում էր Երեւանի փողոցներում ապրող մարդկանց առօրյան (Տե՛ս «Հետքի» հունվարի 12-ի, հունվարի 26-ի եւ փետրվարի 2-ի համարները):
«Գոնե մի ծածկ լինի գլխիս վրա, մնացածը՝ ոչինչ, մինչեւ հիմա ո՞նց եմ ապրել, տենց էլ կապրեմ։ Մի հատ քոլիկ, մի բան տան, նստեմ դրա մեջ ու իմանամ, որ գլխիս տանիք կա, անձրեւին ու ցրտին դրսում չեմ»,-ասում է Ալլան։
Փետրվարի 8-ին թափառաշրջիկների հարցը լսվեց խորհրդարանի բարձր ամբիոնից: ԱԺ հայտարարությունների ժամին այն հնչեցրեց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Գագիկ Ավետյանը:
Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին: Մեր տեղեկություններով, կառավարությունն արդեն երկու տարի ֆինանսական խնդիրները պատճառ բերելով մերժում էր նախագիծը շրջանառության մեջ դնել: