«Նկարեցի արվեստի մարդկանց Երևանի կիսաքանդված շենքերում, նպատակն էր ցույց տալ այսօրվա արվեստը ինչպես որ կա, իսկ մյուս շարքս աթոռներ էին, առանց հանդիսատեսի...»:
«Նկարել եմ փոքրիկ եւ աննկատ մանրուքներ, որոնք մենք հաճախ չենք էլ նկատում, սակայն իրենք իրենց մեջ ընդգրկում եմ կենդանի ոգի: Ընտրել եմ հենց այդ թեման, քանի որ այն ինձ ամենից շատն է հոգեհարազատ եւ գրավիչ»:
«Իմ նկարներով ներկայացնում եմ արվեստագետի օրը՝ Արմեն Ամիրաղյանի կյանքի մի պահը: Ներկայացնում եմ արվեստը և այն, թե ինչպես է արվեստագետը ապրում ու ստեղծագործում»:
Վավերագրական լուսանկարների դասընթացներ - «Թումո», ամառ/աշուն 2012
Կարող եմ նշել, որ հարազատներին նկարելը ավելի բարդ է, քանի որ ձգտում ես քեզ շատ ծանոթ կերպարը ճիշտ ներկայացնել, իսկ անծանոթների հետ ավելի դյուրին է, դու ինքդ ես ստեղծում նրանց կերպարը:
Լուսանկարչությունը հետազոտություն է: Սառա Անջարգոլյանը և ես ուզեցել ենք ստեղծել մի ծրագիր, որը թույլ կտար ուսանողներին ուսւմնասիրել և զարգացնել իրենց անհատական մոտեցումը լուսանկարչության մեջ:
Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում բացվեց կենտրոն հաճախող երեխաներից 18-ի լուսանկարների ցուցահանդեսը: Ամերիկահայ լուսանկարիչներ Սառա Անջարգոլյանը և Արա Օշականը հուլիսից սեմինար էին անցկացրել երեխաների հետ: Նախագծին մասնակցելու...
Այսօր՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվում է տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը, որի սկզբունքն է՝ «գաղափարներ, որոնք արժանի են տարածման», իսկ խորագիրը՝ «Մեր աշխարհը»: