HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սրճարանների ապամոնտաժման այսօրվա աշխատանքներն ավարտվեցին

Օպերային հարակից տարածքում ավարտվեցին ապամոնտաժման այսօրվա աշխատանքները: Տևական ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցները չէին կարողանում աշխատել, քանի որ սրճարանների ներկայացուցիչները թույլ չէին տալիս նրանց մոտենալ սրճարանի գույքին: Կրկին քաշքշուկ էր սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև, սրճարանների աշխատակիցները պատ կազմած հրում էին ոստիկաններին, սակայն վերջիններիս հաջողվեց դուրս հանել նրանց այդ տարածքից և ճանապարհ բացել բուլդոզերի համար, չնայած որ ապամոնտաժմանը զուգահեռ հրմշտոցը շարունակվեց: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը նշեց, որ վաղը և մյուս օրերին աշխատանքները ավելի մեծ ծավալով կշարունակվեն: Նա հայտրարեց, որ մոտակա օրերին Օպերային հարող տարածքը ամբողջովին ազատված կլինի սրճարաններից:

Դրանից առաջ Մնացականյանը հիշեցրեց, որ իրենց քաղաքական թիմը Երևանի ավագանու ընտրություններին ստացել է ընտրողների 81%-ի ձայները, ուստի իրենց լեգիտիմ իշխանությունը լիազորված է քաղաքի համար բարեկարգման աշխատանքներ կատարել: Մնացականյանը մի քանի անգամ կրկնեց, որ իրենք ոչ թե քանդում են, այլ բարեկարգում: Ցուցարարների հարցին, թե ինչու քաղաքապետ Հայկ Մարությանը չի ժամանում, Կենտրոնի ղեկավարն ասաց, որ ինքը ներկայացնում է քաղաքապետին և պատասխանատու է իրենց ողջ քաղաքական թիմի համար: Մնացականյանի ելույթի ընթացում բազմաթիվ քաղաքացիներ վանկարկումներ էին անում՝ ի աջակցություն քաղաքային իշխաննությունների:

Հիշեցնենք, որ սրճարանների աշխատակիցներն այսօր ի նշան ապամոնտաժման դեմ բողոքի՝ սզկբում փակել էին Մաշտոցի պողոտան, ապա Թումանյան փողոցը: Երկու դեպքում էլ ոստիկաններին հաջողվեց բացել փողոցը, եղան բերման ենթարկվածներ, որոնք արդեն ազատ են արձակվել, երկու դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Երևանի քաղաքապետարանը սրճարանների ապամոնտաժումից հետո նախատեսում է կանաչապատում իրականացնել, ապա բաց մրցույթ հայտարարել՝ Օպերայի ճարտարապետական դիմագիծը վերականգնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter