HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան. պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով այօրվա նիստին պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացեց ինքնաբացարկի միջնորդություն:

Այսօրվա նիստին ներկա է նաև Մանվել Գրիգորյանը, նիստին նրա ներկայությունն ապահովելու համար այն մեկ անգամ ընդմիջվել էր:

Գրիգորյանին դատարան են տեղափոխել «Նաիրի» ԲԿ-ից: Նրան դատարանի դահլիճ ուղեկցեցին անվասայլակով, ստանում էր ներերակային կաթիլային ներարկում։

Մինչև դատավորին բացարկի միջնորդություն ներկայացնելը, Մանվել Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը հանդես եկավ այլ միջնորդությամբ` խնդրելով դատարանին ճշտել` արդյոք Գրիգորյանն ընկալում է, հասկանում է, թե ինչ է կատարվում դատարանում: Ինչպես նաև ճշտել արդյոք Գրիգորյանը ի վիճակի է ներկա գտնվել նիստին:

Պաշտպանը խնդրեց դատարանին նաև ճշտել, թե ինչու է Գրիգորյանի խնամակալին արգելվել ուղեկցել նրան: Այս միջնորդությունից հետո փաստաբան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, ըստ հիմնավորման` դատավորը Գրիգորյանի բացակայութամբ ոչ միայն դատական նիստ է կայացրել, այլև միջանկյալ ակտեր է հրապարակել:

«Դատարանը քննության է առել հարկային ծառայության իրավաբանության վարչության պետի գրությունը՝ Գրիգորյանին պատկանող սեփականությունը հարկադիր կարգով վաճառելու համար և բավարարել այն դեպքում, երբ տվյալ անձը չուներ դատավարական կարգավիճակ։ Մենք միջնորդել ենք հնարավորություն ընձեռել Գրիգորյանին այն հատուցելու համար, սակայն այն դատարանի կողմից տարաժամկետվել է․ ապացույցները դեռևս չեն հետազոտվել։ Մինչդեռ արագացված կարգով քննել է դատավարության կողմ չհանդիսացող անձի միջնորդությունը և առանց ապացույցները հետազոտելու և Գրիգորյանի բացակայությամբ կայացրել ակտ։ Սա կանխակալ վերաբերմունք է դատարանի կողմից,- նշեց փաստաբանը։

Միջգերատեսչական հանձնաժողով նշանակելու վերաբերյալ փաստաբան Բաղդասարյանն ասաց, որ ներկայացրած միջնորդությունն առանց Գրիգորյանի ներկայության է քննվել․ «Դատարանը որոշեց կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, երբ սա կատարվում է այն դեպքում, երբ մեղադրյալները մեղադրվում են արարքն անմեղսունակ վիճակում կատարելու համար։ Միջգերատեսչական հանձնաժողովի պատասխանը ստանալուց հետո դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի փորձագետները հարցաքննվեն, դատարանը հետաձգեց միջնորդությունը, որպեսզի դրանք քննվեն քրեական գործի ապացույցները հետազոտելուց հետո»,- միջնորդությունը հրապարակեց Գրիգորյանի պաշտպանը, հավելելով, որ դատարանը պետք է իրենց հնարավորություն տար հանձնաժողովին հարցեր ուղղելու։

Ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկեցին դատախազներ Հայկ Պետրոսյանը և Վահե Դոլմազյանը: Մեղադրող Հայկ Պետրոսյանը նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստերից միայն մեկը կարող է իր համար ընդունելի լինել՝ հնարավորություն տրվի խնամակալին ներկայանալ նիստին։

Նշեց, որ առանց ամբաստանյալի նիստը անցկացնելը եղել է գերակշիռ մասով պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա։ Նշանակված դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ դատախազն ասաց, որ պաշտպանական կողմը այն նույնացրել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների հետ։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցության սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց որոշումը՝ մերժել ինքնաբացարկի միջնորդությունը։ Ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը հրապարակելու ժամանակ Մանվել Գրիգորյանն այլևս դատարանի դահլիճում չէր, նրան ուղեկցող շտապօգնության բժիշկները նորից տեղափոխել էին բժշկական կենտրոն։

Դատարանում ուղեկցող բժիշկը ներկայացրեց, որ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, որ նրա  շաքարի ցուցանիշը և զարկերակային ճնշումը բարձրացել է։ Ինչպես նաև ունի սուր ցավեր։

Որոշման հրապարակումից հետո դատախազ Վահե Դոլմազյանը միջնորդություն ներկայացրեց, որ հնարավորություն տրվի Գրիգորյանին քրեակատարողական հիմնարկում սնվելու հատուկ սննդակարգով, թեև նշեցին, որ այն պահպանվում է, բայց դատախազը միջնորդեց խիստ հսկողություն սահմանել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter