HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

ՀՔԾ պետը՝ «Հետք»-ի հրապարակումներով հարուցված քրեական գործերի մասին 

Հատուկ քննչական ծառայության աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի ձեռքբերումները։

Ի թիվս այլնի Սասուն Խաչատրյանը անդրադարձավ «Հետք»-ի հրապարակումների հիման վրա հարուցված քրեական գործերին։ «Այսպես, «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է Ծաղկաձորում 106 հեկտար անտառային ֆոնդի տարածքների ապօրինի իրացման դեպքը։ Թեև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, սակայն նախաձեռնվել է այդ տարածքների վերադարձը պետությանը»,- իր խոսքում նշեց Սասուն Խաչատրյանը։

ՀՔԾ պետը նշեց, որ մեկ այլ քրեական գործով հաստատվել է նախկին վարչապետի մտերիմներին հողամասեր ապօրինի օտարելու բազմաթիվ դեպքեր, որոնցից միայն 7.5 հեկտարը` Դիլիջան քաղաքում, իսկ 168 հեկտարը` Արարատի մարզում։ Նշենք, որ խոսքը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմների մասին է։

«Ծառայության վարույթում է գտնվում նաև Հաղթանակ զբոսայգու տարածքների ապօրինի իրացման վերաբերյալ քրեական գործը, որի նախաքննությունը դեռևս շարունակվում է։ Համոզված եմ` եկող տարվա ընթացքում այս գործով նույնպես կունենանք շոշափելի արդյունքներ»,- հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուր-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter