HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Բազմամարդ պատարագ Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Մինչ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը քննարկում է պետական հաստատությունների աշխատողների աշխատանքը հեռահար եղանակով կազմակերպելու հարցը, եկեղեցիներում բազմամարդ պատարագ է մատուցվում։

Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր՝ Մեծ պահքի չորրորդ կիրակի օրը, որը կոչվում է «Տնտեսի կիրակի», մատուցվեց պատարագ։ Հազվադեպ կարելի էր հանդիպել քաղաքացիների, որոնք դիմակ էին կրում։ Հավատացյալները մոտենում և հոգևորականից օրհնություն էին խնդրում։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ կոչ էր արել զերծ մնալ կրոնական ծեսերից։ «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»,- հայտարարել էր նախարարը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը 20 է։ Այդ դեպքերից 19-ը հայտնաբերվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Կրթական հաստատությունները չեն գործելու մինչև մարտի 23-ը։ Այսօր ժամանակավոր փակվելու մասին հայտարարություններ տարածեցին Երևանի խոշոր առևտրի կենտրոնները`«Երևան մոլը», «Դալմա Գարդեն մոլը»

Հ․Գ․ Պատարագ մատուցվել է նաև Երևանի մյուս եկեղեցիներում։ Աբովյան փողոցում տեղակայված Սուրբ Աննա եկեղեցում, օրինակ, պատարագը մատուցող հոգևորականը կորոնավիրուսի հանգամանքով պայմանավորված հայտնեց, որ այսօր խաչը չեն համբուրելու։ Բազմամարդ պատարագ է եղել նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ երրորդություն եկեղեցում։

Մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (3)

ՆԵլլի
Ամբոջ պատմության ընթացքում ԵկԵղԵցին հակառակվԵլ է ազգի մասին մտածող կառավարիչնԵրին ու թագավորնԵրին
Արամ
Արա դե հասկացանք էլի,նստեք տունը աղոթեք,չնայած ում ինչ էս ասում,կարեվորը կաթողիկոսի բիզնեսն ա
Հրանտ
Եթե մարդը իր կյանքում կարող էր գիտակցել այնպես ինչպես պետք էր, ապա չէին լինի մարդկության պատմության ավելորդ կորուստները, դե իսկ Հռոմի Պապից էլ ավելի քրիստոնիա պետք չէ երևալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter