«Արմսվիսբանկ»-ն էլ վարկային արձակուրդ հայտարարեց․ մնաց միայն HSBC-ն
Հայաստանյան բանկերից «Արմսվիսբանկ»-ն էլ միացավ վարկային արձակուրդ հայտարարած բանկերին։ Այսիպիսով Հայաստանի 17 բանկերից միայն HSBC-ն է, որ ընհանուր վարկային արձակուրդ չի հայտարարել։
Այսօր՝ մարտի 18-ին, «Արմսվիսբանկ»-ը հայտարարեց, որ հիփոթեքային և սպառողական վարկերի գծով մինչև 2020թ. հունիսի 15-ը բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չի կիրառվելու և նշվածը պայմանագրային հարաբերությունների խախտում չի համարվելու: Միևնույն ժամանակ բանկը եկամուտ ունեցող հաճախորդներին հորդորում է կատարել վճարումները։
«Հետք»-ը երեկ հրապարակել էր հայաստանյան այն բանկերի ցանկը, որոնք արձակուրդ էին տվել, որոնք՝ ոչ։ Մեր նյութից հետո՝ ՎՏԲ, «ԱյԴիբանկ», «Մելաթ» բանկերը հայտարարություններ տարածեցին, որ իրենք ևս վարկային արձակուրդ են տալիս։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել