HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արսեն Թորոսյան․ «Նորքի ինֆեկցիոնն այլևս միակ տեղը չէ, որտեղ մեր քաղաքացիները բուժում են ստանում»

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, սակայն թե քանի նոր դեպք է գրանցվել, նա չասաց։

Նախարարի խոսքով՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ վարակված քաղաքացիները բուժում են ստանում կամ գտնվում են, և դա պայմանավորված է դեպքերի աճով։

«Մենք ունենք ծավալած շուրջ հինգ բուժհաստատություն, ևս երկու մարզային հիվանդանոցներում կան քիչ թվով պացիենտներ։ Սա տեղեկեցնում եմ, որպեսզի դրա մեջ կոնսպիրացիաներ (դավադրություններ, խմբ․) չփնտրեք և տեղյակ լինեք, որ դա շարունակական պրոցես է լինելու, և այդ հիվանդանոցների թիվը միգուցե աճի։ Ընթացքում հնարավոր են ռազմավարական փոփոխություններ, թե ինչքան ենք ծանրաբեռնելու հիվանդանոցները պացիենտներով, ինչ ծանրության դեպքեր ենք հիվանդանոցում պահելու, արդյոք բոլոր թեթև և առանց սիմպտոմների դեպքերը մնալու՞ են հիվանդանոցում, թե՝ ոչ»,- ասաց առողջապահության նախարարը։

Արսեն Թորոսյանն նշում է, որ այլ հիվանդանոցներ գնում են այն պացիենտները, որոնք  ախտանշաններ չունեն, իսկ թեթև ախտանշաններ ունեցող քաղաքացիները գնում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որն էլ ըստ նախարարի՝ շարունակում է կենտրոնական դեր կատարել կորոնավիրուսի դեմ պայքարի բուժական միջոցառումների շրջանակում։ Իսկ ոչ բուժական, համաճարակային մասով անկյունաքարային է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Այս պահին ունենք ռենտգենով հաստատված թոքաբորբի 11 դեպք, որոնցից միայն երեքին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա։ Սակայն որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք 24-ժամյա հսկողության տակ են»,- նշեց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ վերջին մի քանի օրերում վարակվածների թվի աճի տեմպը շատ բարձր է եղել՝ կապված Էջմիածնի և Երևանի արտադրամասի հայտնի դեպքերի հետ, որոնց բացակայության պարագայում, ըստ Արսեն Թորոսյանի, այսքան շատ դեպքեր չէին գրանցվի։

«Մեր հիմնական ձեռքբերումը կապված է պացիենտների և նրանց կոնտակտավորների մեկուսացումով, սակայն գիտենք, որ դա անվերջ հնարավոր չէ շարունակել։ Մենք այս պահին ունենք 600-ից ավել մեկուսացված անձ Հայաստանի տարբեր մարզերում, բայց համարում ենք, որ այդ ռեզերվը մոտենում է իր ավարտին, և մենք պետք է արդեն մեր կանխարգելիչ գործողությունները պայմանավորենք ինքնամեկուսացումով, սակայն փորձը ցույց է տվել, որ մեր հարգելի քաղաքացիները, միշտ չէ, որ հասկանալով կամ գիտակցելով վտանգը, հետամուտ են եղել այդ ռեժիմի պահպանմանը»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը ողջունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները չկատարելու դեպքում քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու նախագծերը, որն այսօր առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունեց։ Նրա կարծիքով՝ եթե քաղաքացիների գործողություները վտանգում են հանրային առողջապահությունը, ապա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ 

Հիշեցնենք, որ մարտի 20-ի առավոտյան 10։00-ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի 136 հաստատված դեպք կա։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ տվյալների թարմացումը կատարվելու է օրական մեկ անգամ՝ առավոտյան 10։00-ին։

Մեկնաբանություններ (1)

ЭЛЛАДА
Уважаемый господин спасибо Вам за труд если можно Вам задать вопрос было объявление по поводу понимают на работу мед работников в больницу в помощь другому мед персоналу я обратилась на добровольную работу в эту область но мне не ответили я несколько раз обращалась но мне не отвечают если можно проследите я не могу понять уже не нужны мед сестра на эту работу в больницу Прошу Вас ответить на мой вопрос если это возможно

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter