
Հանրային տրանսպորտն ու մետրոն աշխատում են բնականոն հունով
Երևանի հանրային տրանսպորտն ու մետրոն աշխատում են բնականոն հունով, դրանց գործունեությունը սահմանափակելու որոշում դեռևս չկա։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
Նա նշեց, որ տրանսպորտի գործունեությունը սահմանափակելու կամ երթուղիները նվազեցնելու հրահանգ պետք է ստանան պարետ Տիգրան Ավինյանից, սակայն Երևանի քաղաքապետարանը դեռևս նման որոշում չի ստացել։
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը հավելեց, որ կորոնավիրուսով պայմանավորված արդեն իսկ նվազել է երթուղայինների շարժակազմերն ու ուղևորահոսքը։
Հիշեցնենք, որ այսօր կեսգիշերից պարետի որոշմամբ՝ սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը։ Քաղաքացիները պետք է մնան տանը, բացառությամբ պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերի, կենսական անհրաժեշտությունից ելնելով, այցելել դեղատներ, մթերային խանութներ, գյուղատնտեսական շուկաներ։
Ընթերցե՛ք նաև՝
- Մետրոյի ուղևորների քանակը կրճատվել է 5 անգամ, ավտոբուսներինը՝ 3-ից ավելի
- Հայաստանի ողջ տարածքում անձանց տեղաշարժի վերաբերյալ պարետի որոշումը
Մեկնաբանել