HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Հարությունյանին կալանավորելու 4-րդ միջնորդությունը մերժելու որոշումը մնաց անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, երեկ մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազության բողոքը։ Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ  մեկ ամիս առաջ Հատուկ քննչական ծառայությունը չորրորդ անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը մերժել էր։ Դատախազությունն այս որոշումն էր բողոքարկել Վերաքննիչ դատարան։

Հարությունյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

Հետախուզման մեջ գտնվող Հարությունյանը մեկ ամիս առաջ Մոսկվայում ձերբակալվել էր, ապա հայտնի դարձավ, որ նա ազատ է արձակվել։

Այս պահին, փաստորեն, նրա նկատմամբ ընտրված չէ որևէ խափանման միջոց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter