HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երեկոյան հայերին դուրս են հանել «Դոմոդեդովո» օդանավակայանից

Երեկ երեկոյան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանից դուրս են հանել այնտեղ օրեր շարունակ գիշերած տասնյակ հայերի։ Նրանցից Արայիկ Եղիազարյանը «Հետքին» պատմեց, որ ժամը19:00-ի սահմաններում իրենց են մոտեցել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները և շատ հարգալից խնդրել դուրս գալ օդանավակայանի սրահից։ «Ասացին՝ գնացեք, երբ թռիչք լինի, այդ ժամանակ կգաք։ Այստեղ էլ չի կարելի մնալ»,- պատմում է Արայիկ Եղիազարյանը։

Սրահում գտնվող մոտ 100 հայ դուրս է եկել` տանելով նաև իրերը։ «Կազմակերպվեցինք, ով բարեկամ կամ ընկեր ունի, կարող է մի քանի հոգի իր հետ տանել, պահել, բաժանեցինք մարդկանց մեջ։ Հիմա խնդիր չկա, բոլորս լավ ենք։ Մենք էլի շնորհակալ ենք օդանավակայանից, այդքան մեզ դիմացան»,-ասում է նա։

Արայիկը պատմեց, որ երեկ խոսել են նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Դեսպանը օդանավակայանում հավաքված հայերին վստահեցրել է, որ ապրիլի 22-ին Մոսկվայից հատուկ չվերթ է լինելու դեպի Հայաստան։

Նշենք, որ օդանավակայանում մնացածներից շատերը Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա աշխատողներն են։

Երեկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Հետքին» հայտնել էր, որ մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան։ Սակայն թե հստակ որ օրն է լինելու հատուկ չվերթը, դեռևս հայտնի չէ։ Ըստ նրա՝ այժմ թռիչքի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում։

Նշենք, որ մեկ շաբաթից ավելի է` մի քանի տասնյակ հայեր գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ սպասելով դեպի Հայաստան հատուկ չվերթին։ Նրանք հրաժարվում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության հատկացրած հյուրանոցից և սննդից։

Ընթերցեք նաև

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter