HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Գլենդելում ընկերություն է հիմնել

2016-2018 թթ. մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամերիկյան Գլենդել քաղաքում այս տարվա հունվարին ընկերություն է հիմնել, որը կոչվում է «Radio House»: Հիշեցնենք, որ մինչեւ նախարար դառնալը՝ 1997-2015 թթ., Ամիրյանը Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր: Նորաստեղծ ամերիկյան ընկերությունը, համաձայն փաստաթղթերի, զբաղվելու է ժամանցային արտադրանքի թողարկմամբ: 

«Radio House»-ի նախագահը, տնօրենը, գործադիր եւ ֆինանսական պատասխանատուն, ինչպես նաեւ քարտուղարը նույն անձն է՝ Արմեն Ամիրյանը: 

FireShot-Capture-005------businesssearch.sos.ca.jpg (353 KB)

Ընկերությունը գրանցվել է նախկին պաշտոնյայի Գլենդելի տներից մեկում, որը գտնվում է Քեմփթոն ռոուդի վրա: Այս գույքի եւ ընդհանրապես Ամիրյանի ամերիկյան տների մասին 2018 թ. գրել ենք: Հիշեցնենք, որ 2008 եւ 2013 թթ., երբ դեռ Հայաստանի հանրային ռադիոյի ղեկավարն էր, Ամիրյանը մի քանի միավոր անշարժ գույք է ձեռք բերել Գլենդելում: Դրանցից 2-ը առանձնատներ են, որոնցից Քեմփթոն ռոուդի վրա գտնվողը ձեռք է բերվել 820.000 դոլարով, իսկ մյուսի գինը հանրայնացված չէ: Մյուսները մեկ լոտի մեջ են՝ իրար կից խանութ, արագ սննդի կետ ու երկհարկանի շենք. ձեռք են բերվել 1.162.000 դոլարով եւ օտարվել 2018-ի փետրվարին 2.040.000-ով: 

Այս առումով նշել էինք, որ Ամիրյանի 2017 թ. պաշտոնի ստանձնման (վերանշանակվել էր) եւ 2018 թ. հրաժարականից հետո ներկայացրած հայտարարագրերում նրա գույքի ծավալը մնացել է նույնը՝ 10 միավոր, չնայած այս փաստաթղթերը կազմելու արանքում նա վաճառել էր իր ունեցվածքի մի մասը: 

Հետաքրքիրն այն է, որ մեր հրապարակումից հետո «Google Maps» ծածկել է նախկին նախարարին պատկանող 2 առանձնատների պատկերները, իսկ օտարված գույքի պատկերը հասանելի է: Հասկանալի է, որ «Google Maps»-ում փոփոխություն է արվել Ամիրյանի խնդրանքով: 

Մեկնաբանություններ (1)

mahmouzian
in Armenia most of the old clan people got rich on the back of the country .they should be in jail till they pouve how they go there money.jail is the answer

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter