HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ չի արձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց նրան ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած երեք միջնորդությունները։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին կայացած դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի և Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։ Քոչարյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ երաշխավորել էին Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Գրավի միջնորդության մեջ, ի թիվս այլի, պաշտպանները նշել էին Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման հանգամանքը, ընդգծել, որ Քոչարյանը 66 տարեկան է, ունի հիվանդություններ։

Դատախազներն ու տուժողները առարկել են Քոչարյանին ազատ արձակելու բոլորի միջնորդությունների դեմ․ նրանք կարծում են, որ Հայաստանի երկրորդ նախագահի պատշաճ վարքագիծը կարող է երաշխավորել միայն կալանավորումը։

Նշենք, որ Քոչարյանն այսօր դատարան չի բերվել, երեկ հայտնի դարձավ, որ նա վիրահատվել է։ Դատական նիստը հետաձգվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter