
Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը. կլինեն մի շարք մեղմացումներ
Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշեց մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն երկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը:
Միևնույն ժամանակ կառավարության որոշմամբ՝ կատարվել են ռեժիմի մեղմացումներ: Մասնավորապես վերացվում է ՀՀ քաղաքացինություն չունեցող անձանց՝ Հայաստան մուտքի արգելքը: Նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործող անձի նկատմամբ եթե չի կիրառվում հոսպիտալացում, ապա նա պետք է ենթարկվի 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի, սակայն եթե այդ ընթացքում թեստի բացասական արդյունք լինի, ապա ինքնամեկուսացման ռեժիմը կփոխվի:
Հայաստանի տարածքում վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պահանջով, մասնավորապես՝ դիմակի կրում և 1,5 մ սոցիալական հեռավորության պահպանում:
Վերացվում է ընտանեկան արարողություններ և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ մասնակցելու սահմանափակումները: Այդպիսի միջոցառումները այսուհետ կարող են անցկացվել առավելագույնը 40 մասնակցով:
Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը:
Վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների, կոնտակտավորների և ինքնամեկուսացած անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավել, քան 14-օրյա ժամկետի կտրվածքով:
Մեկնաբանել