HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ռայնիսի փողոցում շենքի պայթյունից տուժածները վարձով բնակարաններում կապրեն մինչև նրանց նոր տներ տրամադրվեն

Ռայնիսի 1 հասցեի բնակիչները հյուրանոցում կմնան 10 օր, այնուհետ բնակարան կվարձակալեն, որի գումարը կփոխանցի Երևանի քաղաքապետարանը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Հակոբ Կարապետյանը քիչ հավանական համարեց, որ վնասված կամ փլված բնակարանները կվերականգնվեն։

Նրա փոխանցմամբ՝ պայթյունից տուժածներին բնակարանով ապահովելու հարցը քաղաքապետարանն այժմ քննարկում է կառավարության հետ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում տեղի ունեցավ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում գտնվող 4-հարկանի շենքում։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։  Նշենք, որ այդ պայթյունից հետևանքով արդեն երկու մարդ մահացել է, որոնցից մեկը՝ այսօր։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter