HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է արցախա-ադրբեջանական շփման գոտում իրավիճակի սրմանը

Ուկրաինայի ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել դադարեցնել դիմակայությունը և վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորման։ Այդ մասին նշված է ուկրաինական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։

«Ուկրաինայի ԱԳՆ-ն իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման կապակցությամբ։

Մեծ ուշադրությամբ ուսումնասիրում ենք հանգամանքները, որոնք հանգեցրել են լարվածության սրմանը: Կոչ ենք անում կողմերին վերադառնալ երկխոսության՝ ի նպաստ հակամարտության խաղաղ կարգավորման: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ավելի վաղ հրադադարի պահանջով հանդես էին եկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին, Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը, ԵԱՀԿ համանախագահները, ՀԱՊԿ-ն, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լիտվայի և Լատվիայի արտաքին գործերի նախարարությունները, Հռոմի Ֆրանցիսկոս I պապը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա է զոհվել։ Կան նաև վիրավորներ։

Լուսանկարը՝ Wikimedia Commons-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter