HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Եռակողմ հայտարարության մեջ կան կետեր, որոնք պետք է քննարկվեն Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում». Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ ադրբեջանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության մեջ կան կետեր, որոնք հստակեցված չեն, և դրանք, ամենայն հավանականությամբ, պետք է քննարկվեն Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այս մասին նոյեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։ 

Ըստ նրա՝ չհաստակեցված կետերից է սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը, ինչպես նաև՝ Ղարաբաղի հետագա կարգավիճակի քննարկումը։ 

«Կան նաև խնդիրներ՝ կապված կայունության ու անվտանգության պահպանման հետ։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ բանակցությունները շարունակվեն Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և այս ցանկությունը հայտնել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական իշխանությունները»,-ասաց պետքարտուղարը։

Լեմուանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կողմերի ներգրավվածությունը կարեւոր է, որպեսզի հնարավոր լինի հանգել խնդրի կարգավորման տևական լուծման։

Նա հավելեց, որ Ֆրանսիան Թուրքիայից կոնկրետ գործողություններ է սպասում, որպեսզի հանի սիրիացի վարձկաններին։ Ֆրանսիան ցանկանում է նաև, որ իր եվրոպական գործընկերները քննարկեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Ժան-Բատիստ Լեմուանը նշեց, որ շարունակելու են հետևողական լինել քաղաքական խնդիրների լուծման հարցում՝ արդյունքի հասնելու համար։ 

Պետքարտուղարը խոսեց նաեւ առաջիկայում կազմակեպվելիք մարդասիրական օժանդակությունների մասին։ Հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 26-ին, Ֆրանսիան Հայաստան է ուղարկել 2-րդ մարդասիրական օգնությունը՝ 25 տոննա բեռ։ Լեմուանը կարևորեց «Ազնավուր» հիմնադրամի ներդրումը օգնությունը կազմակերպելու գործում։

Նա իր խոսքում շեշտեց, որ Ֆրանսիան և Հայաստանը կապված են բարեկամական ամուր կապերով։

Պետքարտուղարը կարևորեց հայկական մշակութային արժեքների, կոթողների պահպանությունը, որոնց մի մասն այժմ գտնվում է արբեջանական կողմի վերահսկողության տակ։ Նշեց, որ մշակութային ժառանգությունը պահպանելու համար պետք է ձեռնարկվեն հստակ քայլեր։

Ասուլիսին մասնակցում էին «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, Մարիա Քլարկ-Հաթինգը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկացայուցիչը Հայաստանում, Ճգնաժամային կառավարման ղեկավար Էրիկ Շեվալյեն և ՀՀ բարի կամքի դեսպան, ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։

Վերջիններս ևս իրենց ելույթներում կարևորեցին Հայաստան-Ֆրանսիա կապը և հումանիտար օգնության ցուցաբերումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter