
Արարատ Միրզոյանը «Իմ քայլի» հետ դռնփակ հանդիպման էր մասնակցում
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում է: Վերջինս «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ դռնփակ հանդիպման է: Նոյեմբերի 10-ի գիշերվա հայտնի միջադեպից հետո սա ԱԺ նախագահի և քաղաքական մեծամասնության պատգամավորների առաջին հանդիպումն է:
Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո մի շարք անձինք ներխուժել էին Կառավարության և խորհրդարանի շենքեր, ծեծի ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Վերջինս մի քանի վիրահատության էր ենթարկվել, վնասվածքներ էր ստացել գլխի, ձեռքի, դեմքի շրջանում: Պատգամավորների խոսքով` խմբակցության հերթական նիստն էր հրավիրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել