HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանը կիրառման արտոնություն է տվել ռուսական «Спутник V» պատվաստանյութին

Հայաստանի Առողջապահության նախարարությունը կիրառման արտոնություն է տվել կորոնավիրուսի դեմ օգտագործվող ռուսական «Спутник V» պատվաստանյութին։ Այս մասին հայտնում է ռուսական «РИА Новости»- ն՝ հղում անելով Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամին (ՌՈՒՆՀ)։

Պատվաստանյութին արտոնություն տալու որոշումն ընդունվել է Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Ռուսաստանում իրականացրած կլինիկական փորձաքննությունների III փուլի տվյալները։ Այն Հայաստանում լրացուցիչ փորձաքննություններ չի անցնի։

Նշենք, որ «Спутник V» պատվաստանյութը գրանցված է աշխարհի 16 երկրում. բացի Ռուսաստանից, դեղը գրանցված է Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայիում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Գվինեայում և Թունիսում։

«Спутник V» պատվաստանյութը մշակել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային-հետազոտական կենտրոնը (ՀՄԱՀԿ)։ Այն պատվաստանյութն աշխարհում կորոնավիրուսի դեմ ստեղծված առաջին պատվաստանյութն էր, որը Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է «Спутник V» դեռևս 2020թ. օգոստոսին։

Պատվաստանյութը ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված և ստուգված պլատֆորմի վրա, որի «կարևոր առավելությունները», ըստ արտադրողի, «անվտանգությունն է, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը»:

«Спутник V»-ի արդյունավետությունը 90 %-ից ավելի է. պատվաստանյութը, ըստ Գամալեայի անվան ՀՄԱՀԿ, պաշտպանում է «կորոնավիրուսի ծանր ընթացքից»։

«Спутник V»-ի մեկ դեղարափի արժեքը մինչև մինչև 10 ԱՄՆ դոլար է։ Համեմատության համար՝ ամերիկյան «Pfizer» պատվաստանյութի մեկ դեղաչափն արժե արժե 20 ԱՄՆ դոլար, «Moderna»-ն՝ 10-50 ԱՄՆ դոլար, անգլիական «AstraZeneca»-ն՝ 4 ԱՄՆ դոլար։

Հենց այս վերջինից է առաջիկայում պատրաստվում ձեռք բերել Հայաստանի առողջապահության նախարարությունը՝ բնակչության 3%-ին պատվաստելու համար (ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսի դեմ Հայաստանում պատվաստվելու է բնակչության 10%-ը)։

Ավելի վաղ՝ 2021թ. հունվարի 11-ից, Ռուսաստանի ԱՆ-ն թույլտատրել էր նաև «Спутник V»-ի մեկ այլ՝ «Спутник Лайт» միաբաղադրիչ պատվաստանյութի պարզեցված տարբերակի կլինիկական փորձարկումների իրականացումը մարդկանց վրա։ Փորձարկումներին մասնակցելու է 150 կամավոր։ Դրանք կտևեն մինչև 2021թ. դեկտեմբեր։

Գամալեայի անվան ՀՄԱՀԿ ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը պարզաբանել է, որ «Спутник Лайт» պարզեցված տարբերակը բաղկացած է «Спутник V»-ի ընդամենը երկու բաղադրիչներից, և ի տարբերություն վերջինի, ավելի քիչ ժամանակով՝ 3-4 ամսով է ձևավորելու իմունիտետ կորոնավիրուսի դեմ։ Սակայն, նույնիսկ եթե այդ պատվաստանյութը ստանալուց հետո մարդիկ կորոնավիրուսով վարակվեն, ընթացքը դարձյալ ծանր չի լինի։

«Վիրուսի հարուցիչը չի իջնի թոքերը, ամեն ինչ կավարտվի սուր շնչառական հիվանդությունների մակարդակով»,- ասել է նա։

Այս պատվաստանյութի ներարկումից երեք ամիս անց հիվանդին կարելի կլինի ներարկել «Спутник V»-ի երկրորդ բաղադրիչը՝ երկարացնելով կորոնավիրուսի դեմ օրգանիզմի պաշտպանվածությունը։

«Спутник Лайт»-ի թողարկումը նախատեսված է 2021թ. փետրվարին։

Ռուսաստանի ԱՆ-ն Գամալեա կենտրոնի հետ համաձայնեցրել է նաև COVID-19 կանխարգելման համար կիրառվելիք դեղամիջոցների ստեղծման պետական հանձնարարությունը։

Բացի այդ, 2021-2023 թվականներին կենտրոնը նախատեսում է թողարկել հակակորոնավիրուսային միջոց սինթետիկ ոչ-նուկլեոտիդային կորոնավիրուսային պրոտեազի ինհիբիտորի (կանխարգելիչի, հեղ.հիմքով։

Հիշեցնենք, որ Հայաստանին որպես օգնություն էր տրամադրվել «Спутник V» պատվաստանյութ՝ 15 հոգու համարորից մեկը ստացել էր Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

«Պատվաստանյութը [«Спутник V»]հիմնականում, 100 %-ով կանխում է մահացությունը և ծանր կլինիկական դրսևորումը։ Կարող է մարդ վարակվելթեթև կլինիկա ունենալբայց դա չի նշանակումոր արդյունավետ չէ»,- հունվարի 12-ին հայտնել էր ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրենի տեղակալիմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Տես նաև՝

Գլխավոր լուսանկարը՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ)-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter